Skip to main content
European School Education Platform

Վարքագծի կանոններ

Ա. Հիմնական սկզբունքներ

 

Յուրաքանչյուր իթվիներ և նրա բոլոր իրադարձությունները, հաղորդագրությունները, գրառումները, նախագծերի նյութերը և Իթվինինգի տարածքում հրապարակված ամեն բան, պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական սկզբունքներին ՝ համաձայն Եվրամիության հիմնարար արժեքներին և ընդհանուր սկզբունքներին:

 

- Եղե՛ք բաց: Բոլորի կարծիքներն ու տեսակետները միշտ ողջունելի և թույլատրելի են՝ սույն վարքագծի կանոնների սահմաններում: Իթվիներներին խրախուսվում է դուրս գալ իրենց սեփական տեսանկյան սահմաններից, առնչվել տարբեր մշակույթների հետ և նրբանկատություն ցուցաբերել, երբ այլ իթվիներիների են ընդգրկում իրենց միջոցառումներում, նախագծերում, խմբերում և այլ խմբային աշխատանքներում ինչպես առցանց, այնպես էլ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ: Իթվինինգը ողջունում է փոխըմբռնումը, կարեկցանքը և միմյանց նկատմամբ բաց լինելու կարողությունը `նպատակ ունենալով համայնքը դարձնել անվտանգ և ոտնձգություններից զերծ վայր:

 

- Եղե՛ք հարգալից: Իթվինինգ համայնքի անդամները պետք է հարգալից լինեն իրենց գործընկերների հանդեպ հետ հաղորդակցվելից և միմյանց հետ շփվելիս: Եթե մենք հարգենք այլ մարդկանց և այս հարթակում նրանց կողմից կատարված աշխատանքը և մտածենք, որ նրանց գործողություններն ունեն բարի մտադրություն, ապա բոլոր իթվիներներն իրենց կզգան ոչ միայն հարմարավետ և ապահով, այլև կլինեն մոտիվացված և աշխատասեր: Իթվիները չի կարող վիրավորել կամ նվաստացնել այլոց, կամ բռնություն քարոզել մարդկանց դեմ ՝ ելնելով նրանց ռասայական, էթնիկ պատկանելությունից, ազգային ծագումից, կրոնից, սեռական կողմնորոշումից կամ սեռից, և / կամ որպես երկրի, խմբի կամ փոքրամասնության ներկայացուցիչ լինելուց:

 

- Եղե՛ք հանդուրժող: Ժամանակ առ ժամանակ անհամաձայնությունն անխուսափելի է: Այլոց տեսակետների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելը խրախուսվում է այս համայնքում: Կարևորը `անհամաձայնության և տարակարծության դեպում կառուցողական լուծումներ փնտրելն է այն սահմաններում, որոնք նկարագրված և ամրագրված են սույն վարքագծի կանոններում, և ընդունել, որ որոշ դեպքեր կարող են պարզապես հանգեցնել «անհամաձայնության» ընդունմանը:

 

- Եղե՛ք քաղաքավարի և բարեհամբյուր հաղորդակցման բոլոր տեսակներում՝ հատկապես հեռավար հաղորդակցության ժամանակ, երբ չհասկացված լինելու շանսերն ավելի մեծ են: Քաղաքավարի լինելը նշանակում է լինել տեղյակ և հարգել այլ մարդկանց զգացմունքները, և դա ցույց տալ: Լինելով բոլոր իթվիներների համար նախատեսված մի վայր՝ Իթվինինգը Եվրոպական դպրոցների կրթական հարթակի առցանց տարածք է, որտեղ նրանք կարող են ազատ արտահայտվել, հեշտությամբ փոխանակել և մանրամասնորեն ներկայացնել իրենց գաղափարներն ու մտքերը՝ հավասարապես լավ վերաբերվելով այլ իթվիներների գաղափարներին: Սա նշանակում է անել առավելագույնը, որպեսզի ընտրվեն հնրարավորինս ճիշտ բառեր և նկարագրություններ իրադարձությունների, նախագծերի նյութերի, առցանց և դեմ առ դեմ հանդիպումների, հրապարակումների և հաղորդագրությունների համար:

 


Բ. Որոշ կանոններ, որոնց պետք է պահպանեն բոլոր իթվիներները

 

Ավելի մատչելի դարձնելու համար, թե ինչն է թույլատրելի և ինչն է արգելված հարթակի Իթվինինգի տարածքում՝ Իթվինինգը սահմանել է մի քանի կանոն, որոնց պետք է հետևեն բոլոր իթվիներները:

 

1. Չի կարելի Իթվինինգն օգտագործել առևտրային նպատակների համար: Խստիվ արգելվում է օգտագործել Իթվինինգի հարթակը կոմերցիոն նպատակների համար։ Ցանկացած ընկերություն, նախաձեռնություն, միջոցառում կամ ծրագիր, որը կունենա կոմերցիոն ենթատեքստ, կհեռացվի, ինչպես նաև կարգելափակվի նրանց մուտքը Իթվինինգի հարթակ։

 

2. Ոչ մի ուղիղ սպառնալիք, ահաբելում կամ ոտնձգություն: Իթվինինգը չի հանդուրժում որևէ տեսակ ճնշումները կամ ագրեսիան։ Եթե դուք կիբերահաբեկման զոհ եք կամ որևէ մեկը ահաբելում է ձեզ Իթվինինգի որևէ հարթակի միջոցով (լինի դա հրապարակային կամ անհատական եղանակով), խնդրում ենք զելուցել այդ հաղորդագրության մասին կամ դիմել ձեր երկրի Աջակցման ծառայությանը: Իմացեք, որ ցանկացած ոք, ով կահաբեկի կամ ագրեսիա կգործադրի Իթվինինգի այլ անդամների նկատմամբ, ժամանակավորապես կարգելափակվի Իթվինինգից։

 

3. Մտավոր սեփականություն: Համոզված եղեք, որ հարթակ բեռնված բովանդակությունը չի խախտում որևէ հեղինակային իրավունք: Նախքան որեւէ լուսանկար, տեսանյութ, փաստաթուղթ կամ այլ ռեսուրս տարածելը, խնդրում ենք համոզվեք, որ դուք դրա իրավունքն ունեք։

 

4. Խաբեբայություն Իթվիներները չեն կարող հանդես գալ որպես այլ անհատներ կամ որպես այն խմբերի / կազմակերպությունների անդամներ, որոնք նրանք չեն ներկայացնում և դա անում են հատուկ այն նպատակով, որպեսզի մոլորության մեջ գցեն, շփոթեցնեն կամ խաբեն ուրիշներին:

 

5. Աշակերտներ (անչափահասներ): Իթվինինգը լրջորեն է վերաբերվում աշակերտների վերաաաբերյալ տեղեկատվության գաղտնիությանն ու անվտանգությանը։ Խուսափեք ձեր աշակերտների նկարները Իթվինինգի հաշվում, Թվին տարածությունում, Խմբերում և այլ բաժիններում հրապարակելուց։ Իսկ եթե ցանկանում եք տեղադրել, ապա համոզված եղեք, որ ունեք անչափահասի կամ երեխայի նկատմամբ ծնողական պատասխանատվություն կրող անձանց համաձայնությունը 1725, նաև, որ դուք տրամադրել եք գաղտնիության հայտարարության պատճենը կամ համոզված լինեք, որ աշակերտների դեմքերը չեն երևում։

 

6. Անձնական տվյալներ կամ գաղնտի տեղեկատվություն: Զգույշ եղեք որևէ մեկի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս։ Դուք չպետք է տարածեք ձեր կամ այլ Իթվինինգի մասնակիցների մասին անձնական տվյալներ, ինչպիսիք են օրինակ՝ հեռախոսի կամ բանկային քարտի համարները, հասցեն և նմանատիպ տվյալներ կամ անձնական բնույթի լուսանկարներ ու տեսանյութեր՝ առանց նրանց համաձայնության։ Միշտ մտածեք որևէ հրապարակում անելուց առաջ։

 


Գ. «Նեթիքետ»

 

Իթվինինգի մասնակիցները պետք է կարողանան հաղորդակցվել մասնագիտորեն, քաաքավարի և հարգալից, իչպես նրանք կանեին իրական կյնաքում: Ներքևում բերված են օրինակներ այն մասին, թե ինչ պետք է և ինչ չպետք է անեն իթվիներները:.

 

1. Ներքին նամակագրության ուշադիր և հարգալից կիրառում: Զերծ մնացեք չափից շատ նամակներ ուղարկելուց այն ուսուցիչների, ում հետ չեք աշխատում։ Որևէ մասնակցի հաղորդագրություն ուղարկելուց առաջ նախ և առաջ ստուգեք նրա անձնական էջը, արդյո՞ք նա հասանելի է նախագծերի համար և համոզվեք, որ ձեր հաղորդագրությունները տեղին են։ Մի՛ ուղարկեք նույն բովանդակությամբ հաղորդագրություն Իթվինինգի տասնյակ մասնակիցներին։

 

2. Խուսափեք ֆորումներում սպամ ուղարկելուց: Եվրոպական դպրոցների կրթական հարթակի համագործակության տարածքը գեներացնում է հազարավոր հաղորդագրություններ։ Համոզված եղեք նրանում, որ ձեր հաղորդագրությունը համապատասխանում է թեմայի հետ։ Մինչ հրապարակում անելը ստուգեք՝ արդյոք կան նմանատիպ նամակներ, թե՝ ոչ։ Եթե կան, պատասխանեք դրանց։ Օգնե՛ք մեզ, որպեսզի ֆորումները ակտուալ լինեն՝ համագործակցությունը բարելավելու համար։

 

3. Միայն տեղին մեկնաբանություններ թողեք այլ մարդկանց գրառումներին: Երբ որևէ մեկնաբանություն եք թողնում այլ օգտվողի էջում, ապա համոզված եղեք, որ դա տեղին է։ Մեկնաբանությունները պետք է ուղղված լինեն կոնկրետ մարդկանց և կապված լինեն օգտատիրոջ հրապարակման հետ։ Մի՛ գրեք միևնույն մեկնաբանությունը մեկից ավելի օգտատերերի։

 

4. Խուսափեք պատահական կոնտակտային հրավերներ և նախագծերին մասնակցության հրավերներ ուղարկելուց: Խուսափեք Իթվինինգի մասնակիցներին ձեր կոնտակնտների մեջ ընդգրկելու կամ նախագծին միանալու հարցում ուղարկելուց ՝ առանց նախնական նամակագրության։ Համոզված եղեք, որ ձեր կոնտակտների ցանկում կան կառավարելի թվով մասնակիցներ։ Եթե ցանկանում եք տեղյակ լինել որևէ մեկի էջի թարմացումներին, ապա փոխարենը կարող եք հետևել տվյալ անձին։

 

5. Թիրախավորված «Սենյակների» հրավերներ: Խուսափեք կոնտակտներում գտնվող մարդկանց ձեր կողմից տնօրինվող «Սենյակներ հրավեր ուղարկելուց, եթե համոզված չեք, որ ձեր գործընկերները կարող են մասնակցել դրանց։ Պատահական ուղարկվող հրավերները ձեր «Սեյակներ», սպամ կհամարվեն։

 


Դ. Վարքագծի կանոնների խախտում

 

Ի՞նչ կարող եք անել, եթե տեսնում եք, որ որևէ իթվիներ խախտում է վարքագծի կանոնները

 

Աջակցման համայնքում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պաշտպանենք մարդկանց Իթվինինգում ոտնձգության դեպքերից, սակայն լինելով ակտիվ և բազմակարծիք համայնք, վստահում ենք նաև իթվիներներին, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն պահպանել դրական մթնոլորտը և նվազեցնել անցանկալի միջադեպերը: Հետևաբար, մենք խրախուսում ենք Իթվինինգի մասնակիցներին մեզ տեղյակ պահել անհրաժեշտության դեպքում:

 

Եթե օրագրերի և ֆորումներ բաժնում տեսնում եք գրառումներ կամ միջոցառումներ, ստանում եք անձնական հաղորդագրություն կամ տեսնում եք բովանդակություն, որը վիրավորական է խախտում է հեղինակային իրավունքը կամ տվյալների պաշտպանությունը կամ պարզապես անտեղի եք համարում, ապա կարող եք օգտագործել «զեկուզել» կոճակը, եթե առկա է, իսկ եթե ոչ, ապա կարող եք կապ հաստատել ձեր Աջակցության ծառայության հետ և տեղյալ պահել, թե ինչի մասին եք ցանկանում զելուցել: Ձեր հաղորդագրությունը կդիտարկվի Աջակցության ծառայությունների կողմից:

 

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ինչ-որ մեկը չի հարգում Վարքագծի կանոնները

 

Սույն Վարքագծային կանոններում ներառված կանոնների չկատարումը նշանակում է պայմանների խախտում և կարող է հանգեցնել իթվիներների կողմից վերբեռնված ցանկացած հաղորդագրության կամ նյութի ժամանակավորապես կամ մշտական հեռացման, ցանկացած պահի, առանց նախազգուշացման: Նման դեպքերում կտեղեկացվեն նյութերի հեղինակներն և նրանց Աջակցության ծառայությանները և կտրամադրվեն դրանց հեռացման պատճառները: Այն օգտատերերը, ովքեր չեն հետևում Վարքագծային կանոններին, կարող են նաև արգելափակվել Իթվինինգից ժամանակավորապես կամ ընդմիշտ:

 

Հակասությունների առկայության դեպքում վերջնական որոշում կկայացնի Եվրահանձնաժողովը, որի անունից գործում է Իթվինինգը: