Skip to main content
European School Education Platform

eTwinning

Overview

Photo of people with arms around each other

Միանալով «eTwinning»-ին (Իթվինինգ)՝ ուսուցիչները և դպրոցի անձնակազմը կդառնան «Եվրոպական դպրոցների համայնքի» մի մասը և կօգտվեն անսահմանափակ հնարավորություններից:

 

Համագործակցե՛ք Եվրոպայի Ձեր գործընկերների հետ եվ ոգեշնչվեք նրանցից

Իթվինինգում ուսուցիչները իրենց աշակերտների հետ կազմակերպում և վարում են առցանց և դեմ առ դեմ միջոցառումներ Էրազմուս+ ծրագրին մասնակցող երկրների գործընկերների հետ միասին: Նրանք Թվին տարածք (TwinSpace) միջավայրի օգնությամբ մասնակցում են համագործակցային նախագծերին: Ազգային աջակցման կազմակերպությունները պատասխանատու են օգտատերերի գրանցումների վավերացման համար, որպեսզի վերջիններս դառնան Իթվինինգի մասնակիցներ կամ «Իթվիներներ»՝ այդպիսով իսկ ապահովելով հարթակի անվտանգությունը, աջակցելով և ուղղորդոլով ուսուցիչներին և ճանաչելով նրանց աշխատանքը ազգային և եվրոպական որակի հավաստագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի լույս տեսնող Իթվինինգի գրքում ներկայացված են ամենանորարար նախագծերը: Իսկ ամենահաջողված նախագծերը պարգևատրվում են Իթվինինգի եվրոպական մրցանակներով և կազմում են նախագծի պատկերասրահի մի մասը:

 

Կիսվե՛ք գործընկերների հետ

Իթվինինգ համայնքը կազմված է հազարավոր ուսուցիչներից և մանկավարժներից, ովքեր կիսում են ներառական դպրոցների տեսլականը՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները իմաստալից ձևով և առավելագույնս օգտագործելով 21-րդ դարի հմտությունները: Իթվինինգցիները հանդիպում և առցանց համագործակցում են դպրոցում, Իթվինինգի միջոցառումների և կոնֆերանսների ժամանակ, և ցանկացած այլ վայրում, որտեղ կարող են ոգեշնչել միմյանց՝ ավելի լավ կրթելու աշակերտներին: Եվրոպական դպրոցների կրթական հարթակում Իթվինինգի տարածքը առաջարկում է նախագծերի պատրաստի մոդելներ, գործնական օրինակներ, առաջարկություններ և առցանց միջավայր, որտեղ իթվինինգցիները կարող են շփվել, ստեղծել նախագծեր, կիսվել և սովորել միասին՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան:

 

Կատարելագործվե՛ք միասին

Ցկյանս ուսուցումը կարևոր է ուսուցիչների համար, և Իթվինինգի համայնքի անդամները օգտվում են վեբինարներից, կարճաժամկետ և երկարաժամկետ առցանց դասընթացներից (ներառյալ MOOC-երը), ինքնաուսուցման նյութերից, կոնֆերանսներից և մասնագիտական զարգացման այլ դեմ առ դեմ հնարավորություններից, որտեղ նրանք հանդիպում են տարբեր ոլորտների փորձագետների և կատարելագործում են իրենց հմտությունները:  Այս միջոցառումները ուսուցիչներին հնարավորություն են ընձեռում կապեր հաստատել, սովորել միասին և միևնույն համայնքի մաս կազմել:

Իթվինինգը նաև հնարավորություն է տալիս ապագա ուսուցիչներին աջակցություն ստանալ՝ իրենց մասնագիտական կարիերան սկսելիս:

 

Նպաստե՛ք Իթվինինգի զարգացմանը եվ տոնեք

Ինչպես բոլոր համայնքները, այնպես էլ Իթվինինգն ունի առանցքային միջոցառումներ: Տարեկան թեման երկու առցանց արշավների կենտրոնում է լինում, որոնք կազմակերպվում են գարնանը և աշնանը, և որոնց ընթացքում իթվինինգցիները փոխանակվում են գաղափարներով, նախագծեր են պլանավորում, նյութեր են կազմում և սովորում են միասին: Եվ ամեն տարի՝ մայիսի 9-ին, համայնքը նշում է Եվրոպայի օրը որպես Իթվինինգի օր՝ այնպիսի միջոցառումներով, որոնք ստիպում են իթվինինգցիներին իրենց զգալու ինչ-որ յուրահատուկ բանի մաս, որտեղ էլ որ նրանք լինեն:

 

Դարձի՛ր գլխավոր դերակատար

Իթվինինգի դեսպանները համայնքի հենասյուներն են համարվում: Նրանք ընտրվում են ազգային մակարդակով, ուսուցիչներին տրամադրելով ուսուցում և աջակցություն, փոխանցելով իրենց էներգիան ու ոգևորությունը՝ այդպիսով իսկ նպաստելով Իթվինինգի զարգացմանն ամեն օր: Կարող եք ստանալ տեղեկատվություն, թե ինչպես դառնալ դեսպան ձեր երկրի Ազգային աջակցման կազմակերպություններից:

Դպրոցները, որոնք արժանացել են «Իթվինինգ դպրոց» հավաստագրին (eTwinning Schools Label), այն օրինակելի մոդելներ, են և կիսում են այն գաղափարները, որոնցից ոգեշնչվում է Իթվինինգը՝ միասնական ղեկավարում, համագործակցություն և փոխանակում, աշակերտները՝ որպես փոփոխության, ներառման և մանկավարժական նորարարության տարածողներ: Հետևեք հարթակի նորություններին, որպեսզի տեսնեք, թե երբ է բացվում հայտերի ընդունումը։

Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Իթվինինգի դեսպան, և ցանկացած դպրոց կարող է ստանալ «Իթվինինգ դպրոց»-ի կոչումը:

 

Ինչպե՞ս միանալ Իթվինինգին

Գրանցվեք որպես օգտատեր այսօր Եվրոպական դպրոցների կրթական հարթակում՝ օգտագործելով ԵՄ մուտքի տվյալները և խնդրեք Ձեր Ազգային աջակցման կազմակերպությանը հաստատել Ձեզ որպես իթվինինգի մասնակից այն երկրում, որտեղ գտնվում է ձեր դպրոցը:

 

 Ի՞նչ է առաջարկում Իթվինինգի հարթակը 

Իթվինինգցիները կարող են հաղորդակցվել, կիսվել և համագործակցել Իթվինինգում գրանցված այլ մասնակիցների և դպրոցների հետ՝ կապ հաստատելով միմյանց հետ առաջարկվող սոցիալական ցանցերի գործառույթների միջոցով և ներգրավվելով Սենյակներում (Rooms), Իթվինինգի խմբերում և եվրոպական նախագծերում:

 

  • Սենյակները (Rooms) միկրո խմբեր են, որոնք հնարավորություն են տալիս իթվինինգցիներին մասնակցելու տեսակոնֆերանսներին և ունեն ֆորումի ու ֆայլերի արխիվներ։
  • Իթվինինգի խմբերը այն վիրտուալ վայրեր են, որտեղ իթվինինգցիները հանդիպում և քննարկում են կոնկրետ առարկաներ, թեմաներ կամ հետաքրքրության այլ ոլորտներ: Իսկ առաջարկվող խմբերը այն խմբերն են, որոնք համակարգվում են ԿԱԾ-ի կողմից և որոնց մոդերատորները փորձառու իթվինինգցիներ են (տե՛ս ավելին այստեղ):
  • Իթվինինգի նախագծերը ներառում են տարբեր թեմաների և հիմնական կարողությունների զարգացմանը միտված գործունեության տեսակներ, ներառում են երկու կամ ավելի ուսուցիչների և նրանց աշակերտներին: Յուրաքանչյուր նախագիծ ունի իր սեփական Թվին հարթակը՝ անվճար օգտագործման, անվտանգ միջավայր, որը հասանելի է միայն նախագծի մասնակիցներին, ձեր կողմից ընտրված հյուրերին և աշակերտներին:

 

Իթվինինգցիները կարող են նաև միանալ Եվրոպական դպրոցների կրթական հարթակի կողմից կազմակերպված առցանց մասնագիտական զարգացման հնարավորություններին: Այս առաջարկներից որոշները հարմարեցված կլինեն Իթվինինգցիների հատուկ հետաքրքրություններին և կարիքներին և հասանելի կլինեն բացառապես նրանց համար.

 

  • Կարճաժամկետ առցանց դասընթացները ինտենսիվ են, հետաքրքիր և ուսուցիչներին ծանոթացնում են որևէ թեմայի հետ, գաղափարներ են խթանում և օգնում են նրանց զարգացնել իրենց հմտությունները:
  • MOOC-երը (Մասսայական բաց առցանց դասընթացներ) տևում են 4-6 շաբաթ և պահանջում են 12-25 ժամ ուսուցման ժամանակ այս ժամանակահատվածում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ազատ են առաջադրանքներն իրականացնելու իրենց հարմար պահին: Հաջողությամբ ավարտելու դեպքում տրվում է վկայական:
  • Վեբինարները ուղիղ մեկ ժամ տևողությամբ առցանց տեսահանդիպումներ են, որտեղ ուսուցիչները հնարավորություն ունեն սովորելու և քննարկելու տարբեր թեմաներ:
  • Վեբինարների շարքը երկու վեբինար հանդիպումից է բաղկացած, որոնք միմյանց հետ կապված են ինտերակտիվ առցանց առաջադրանքի միջոցով:
  • Առցանց կոնֆերանսները և միջոցառումները նախատեսված են և նվիրված են հատուկ թիրախային լսարաններին և թեմաներին:

 

Դուք չե՞ք կարող միանալ Իթվինինգին

Միայն դպրոցի անձնակազմը կարող է միանալ Իթվինինգ համայնքին: Եթե դուք դպրոցի անձնակազմից չեք, ապա կարող եք միայն օգտվել և համագործակցել Եվրոպական դպրոցների կրթական հարթակի այլ բաժիններում անվճար: Բացահայտեք այս բոլոր հնարավորությունները այստեղ: Իթվինինգի մասնակիցները կարող են հրավիրել Իթվինինգում չգրանցված որևէ մեկին՝ կոնկրետ նախագծերի համար: